Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հայմորիտ. armeniamedicalcenter.am
Հայմորիտը բորբոքային գործընթացն է քթի հայմորյան խոռոչներում: Այս հիվանդությանը բնորոշ է դժվարացած քթային շնչառությունը, ջերմության բարձրացումը, քթի թևերի և քթարմատի շրջանում ուժեղ ցավը, քթից շճային արտադրությունը: Ժամանակին չբուժելու դեպքում հիվանդությունը կարող է բարդանալ երիկամների, միոկարդի խնդիրներով, ակնախոռոչի ֆլեգմոնայով և այլն:
Հիվանդության ընթացքը լինում է սուր կամ քրոնիկ: Հանդիպում է ցանկացած տարիքում, չնայած մինչև 5 տարեկան երեխաների մոտ` սինուսների բացակայության պատճառով, գրեթե չի լինում:
Պատճառները
Հիվանդությունն առաջացնում են ստաֆիլակոկերը, ստրեպտակոկերը, խլամիդիան, վիրուսները, սնկերը և միկոպլազման: Ցածր դիմադրողականություն ունեցող մարդակնց մոտ այն պայմանավորված է սնկային միկրոֆլորայով: Ախտաբանության առաջացմանը նպաստում է հայմորյան ծոցերում նորմալ օդափոխության բացակայությունը:
Հիմնական պատճառներն են.
- քթի միջնապատի թեքվածությունը,
- ի ծնե նեղ քթանցքները,
- վերին պսակաձև ատամների կարիեսը,
- քրոնիկ ֆարինգիտները և տոնզիլիտները,
- շնչուղիների սուր վարակները:
Ձմռանը և աշնանը հիվանդության արտահայտման վտանգը բարձրանում է, քանի որ առկա է իմունիտետի սեզոնային իջեցում:
Հիվանդությունն սկսվում է սուր` բարձր ջերմությամբ, սարսուռով և ինտոքսիկացիայով, լինում է քթի թևերի, քթարմատի, ճակատի, այտոսկրերի, հոնքային աղեղների շրջանում ուժեղ ցավ: Երբեմն ջերմությունը կարող է նորմալ լինել: Խանգարված է քթային շնչառությունը, հիվանդը շնչում է բերանով:
Քրոնիկ հայմորիտ
Սովորաբար, քրոնիկ հայմորիտը հաջորդում է սուր ընթացքին: Ռեմիսիայի շրջանում հիվանդի վիճակը բավարար է, իսկ հերթական սրացման ժամանակ սկսվում է սարսուռ, գլխացավ և թուլություն, վատ հոտով շճային արտադրություն: Երբեմն առաջանում է հազ, քանի որ կոկորդի հետին պատով թարախի հոսք է լինում:
Ախտորոշումը
Ախտորոշումը կատարվում է հիվանդի գանգատների, քթի լորձաթաղանթի զննման հիման վրա: Կատարվում է ռենտգեն հետազոտություն: Եթե նշված միջոցները բավարար չեն, իրականացվում է հայմորյան ծոցերի պունկցիա:
Բուժումը
Սուր հայմորիտ
Լորձաթաղանթի այտուցը պակասեցնելու և ծոցերի օդափոխությունը լավացնելու համար օգտագործվում են տեղային ազդեցության դեղեր, բայց 5-օրյա կուրսից ոչ ավելի: Լավ արդյունք են տալիս տեղային ազդեցության հակաբիոտիկները:
Քրոնիկական հայմորիտ
Առաջին հերթին, անհրաժեշտ է բորբոքային գործընթացի պատճառը վերացնել (շնչուղիների վարակներ, ատամների կարիես, ադենոիդներ և այլն): Սրացման ժամանակ օգտագործվում են տեղային անոթասեղմիչ միջոցների կարճ կուրսեր: Նշանակվում է հայմորյան ծոցերի դրենաժավորում հականեխիչ լուծույթներով: Կիրառվում է նաև ֆիզիոթերապիա:
18.09.2020 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ